National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
06.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
30.09.2005
Սահմանադրության փոփոխությունների գործընթացի աշխատանքային նոր փուլ

Սեպտեմբերի 30-ին Ազգային ժողովում կազմակերպվել էրխորհրդարանի ընդունած ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագծին, հասարակության լայն շրջանակներում  նրա իրազեկմանը եւ հանրաքվեին արդյունավետ նախապատրաստվելուն վերաբերող կլոր սեղան, որին մասնակցում էին քաղաքական, հասարակական ու միջազգային կազմակերպությունների, տարբեր երկրների սահմանադրական դատարանների ներկայացուցիչներ:

Նիստում նախագահող ԱԺ փոխնախագահ Տիգրան Թորոսյանը Սահմանադրության փոփոխությունների ներկա գործընթացը գնահատեց որպես աշխատանքային նոր փուլի սկիզբ, երբ օրինագիծը ՀՀ նախագահի ստորագրելուց հետո պետք է սկսվեն  հանրաքվեին լրջորեն նախապատրաստվելու աշխատանքները, ինչը նախ եւ առաջ ենթադրում է հասարակայնության մասնակցությամբ լայնածավալ քննարկումներ մեր երկրի զարգացման գործում Սահմանադրության փոփոխությունների դերի ու կարեւորության մասին: Պարոն Թորոսյանը շնորհակալություն հայտնեց Եվրոպայի խորհրդի, Վենետիկի հանձնաժողովի, քաղաքական ու հասարակական կազմակերպությունների բոլոր այն ներկայացուցիչներին, ովքեր իրենց ավանդն են բերել օրինագծի ստեղծման ու բարելավման գործում:

Ազգային ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանի գնահատմամբ` Սահմանադրության փոփոխությունների նախագիծը լուրջ ու երկարատեւ քննարկումների, կարծիքների բախումների ու համաձայնության արդյունք է, որն արտահայտում է քաղաքական ու հասարակական տարբեր կազմակերպությունների, միջազգային հեղինակավոր կառույցների տեսակետներն ու առաջարկները: Նախագիծը մի շարք ուղղություններով առաջընթաց է արձանագրում եւ հնարավորություն տալիս իշխանական թեւերի հավասարակշռություն, մարդու իրավունքների պաշտպանություն, դատական համակարգի բարեփոխումներ եւ տեղական ինքնակառավարման մարմինների արդյունավետ աշխատանք ապահովել: Պարոն Բաղդասարյանը նշեց, որ վերաբերմունքը այս փոփոխությունների նկատմամբ միանշանակ չէ. կան կողմ, դեմ տեսակետներ, կան մարդիկ, ովքեր իրազեկված չեն եւ կան շահարկողներ, որոնք պատրաստ չեն լսելու փաստարկները: Պետք է աշխատել բոլորի հետ եւ ամեն ինչ անել ազատ ու թափանցիկ հանրաքվե անցկացնելու համար:

Վենետիկի հանձնաժողովի քարտուղար Ջանի Բուքիքիոն նկատեց, որ Եվրոպայի խորհուրդը շահագրգռված է Հայաստանը տեսնել բարեկեցիկ ու ժողովրդավար երկիր, որը կունենա այդ ամենին նպաստող Սահմանադրություն: Նախընտրելի է, որ Հայաստանը ընտրի զարգացման էվոլյուցիոն, ժողովրդավարական եւ ոչ թե հեղափոխական ճանապարհը: Նա հույս հայտնեց, որ հայ ժողովուրդը ընդունակ է բարեփոխելու իր գործող Սահմանադրությունը, որն այսօր խոչընդոտում է երկրի հետագա զարգացմանը: Նախագիծը հանրաքվեով ընդունելու դրական ելքը Հայաստանի քաղաքական ու տնտեսական կյանքում առաջընթաց կապահովի, քանզի մարդու իրավունքների պաշտպանության, իշխանական թեւերի տարանջատման ու հավաս արակշռման, դատական համակարգի անկախության երաշխիքներ տալիս է Սահմանադրության առաջարկվող փոփոխությունը:

Անդրադառնալով Սահմանադրության փոփոխությունների նախագծի բարելավման պատմությանը` պարոն Բուքիքիոն նկատեց, որ Վենետիկի հանձնաժողովը դժգոհություն էր արտահայտել առաջին ընթերցում անցած տարբերակի վերաբերյալ, բայց հետագայում քաղաքական կամք է դրսեւորվել եւ համատեղ աշխատանքի արդյունքում, որտեղ քիչ չէր նաեւ ընդդիմության դերը, հասել են ընդունելի այս տարբերակին: Դա բնավ չի նշանակում, որ փաստաթուղթը կատարյալ է, քանզի կատարյալ փաստաթուղթ չի լինում: «Եթե հետագայում փոփոխությունների կարիք կլինի, Եվրոպայի խորհուրդը ձեր կողքին կլինի: Ինչպես անգլիացիներն են ասում` պետք է համտեսես, որ իմանաս լավն է, թե` չէ»,-եզրափակեց Պարոն Բուքիքիոն:

Վենետիկի հաձնաժողովի անդամ, Լատվիայի սահմանադրական դատարանի նախագահ Այվարս Էյզինշը նկատեց, որ ինքը չգիտի որեւէ երկրի սահմանադրություն, որ կատարելության չափանիշ լինի. ամեն մի սահմանադրություն կարելի է բարելավել: Պետք է մոռանալ քաղաքական ամբիցիաները եւ առաջ նայել` ելնելով երկրի ու ժողովրդի շահերից ու նրա զարգացման հեռանկարից: Դա պետք է անել տարաձայնությունների հարթման ճանապարհով:

ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար Վլադիմիր Պրյախինի գնահատմամբ` Ազգային ժողովի ընդունած նախագիծը երկրի դեմոկրատական զարգացման համար լավ հիմք է, իսկ ինչ վերաբերում է հանրաքվեին, այն պետք է համապատասխանեցնել միջազգային չափանիշներին, որին կաջակցի նաեւ իրենց գրասենյակը:

ՆիստումՍահմանադրության փոփոխությունների նախագծի վերաբերյալ տեսակետներ հայտնեցին նաեւ քաղաքական, հասարակական կազմակերպությունների, ինչպես Հայաստանի, այնպես էլ տարբեր երկրների սահմանադրական դատարանների ներկայացուցիչներ, որոնց տեսակետը կարեւոր հարցում համընկնում էր. Սահմանադրության փոփոխությունների նախագիծը գործող Սահմանադրության համեմատությամբ առաջընթաց քայլ է եւ Հայաստանի քաղաքական ու տնտեսական զարգացման համար` լավ հիմք ու հնարավորություն:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am